ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորները կալանավորվել են

ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորները կալանավորվել են

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։

Leave a Comment