Էրդողանը և Թրամփը գիշերը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում իրավիճակի զարգացման ֆոնին։

Էրդողանը և Թրամփը գիշերը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում իրավիճակի զարգացման ֆոնին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջոցները և սիրիական բանտերում գտնվող խմբավորման գրոհայինների հետ կապված իրավիճակը:

Առանձին անդրադարձ է կատարվել Գազայի թեմային։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի գործել ԱՄՆ-ի հետ համակարգված՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին «Խաղաղության խորհուրդ» հրավերի համար։

Leave a Comment