Թրամփն ու Էրդողանը քննարկել են զարգացումները Սիրիայում

Անցած գիշեր կայացել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը՝ փոխանցելով, որ քննարկումների հիմնական թեմաներից մեկը Սիրիայում ծավալվող իրադարձություններն են։

«Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է Սիրիայում ծավալվող իրադարձություններին։ Սիրիայի միասնությունը, ներդաշնակությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր են Թուրքիայի համար», – նշված է հաղորդագրությունում։

Իրավիճակը Սիրիայի հյուսիսում սրվեց նախորդ շաբաթավերջին, երբ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերը լայնածավալ հարձակման անցան ընդդեմ քրդական ուժերի՝ մի քանի օրում գրավելով Ռաքքայի և Դեր-Զորի նահանգները։

Նախօրեին հայտնի դարձավ կողմերի միջև կնքված հրադադարի մասին, որի համաձայն կառավարական ուժերը պարտավորվել են մուտք չգործել քրդերով բնակեցված խոշոր քաղաքներ։

Leave a Comment