Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը Գրենլանդիայում ռազմական զորավարժություններ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կղզու շուրջ ստեղծված ճգնաժամի սրման ֆոնին:
«Ֆրանսիան հայտ է ներկայացրել Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ և պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանցում»,- նշված է հայտարարության մեջ:
