Հարցաքննվել եմ 2 օր առաջ, ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա․ Ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին Հովհաննիսյանը հայտնել Է մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հարցաքննվել եմ 2 օր առաջ: Ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա, դրանից առաջ որոշակի նախաձեռնություններ եղել են»,- նշել է Հովհաննիսյանը:

Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

 

Leave a Comment