Ֆինանսների նախարարը խոսել է բյուջեի եկամուտների և ծախսերի աճի մասին

Ֆինանսների նախարարը խոսել է բյուջեի եկամուտների և ծախսերի աճի մասին

2025 թվականին բյուջեի եկամուտները աճել են 306 միլիարդ դրամով, իսկ ծախսերը՝ 350 միլիարդ դրամով։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա բացատրել է, որ կապիտալ ծախսերը աճել են 151 միլիարդ դրամով։ Հովհաննիսյանը հավելել է, որ Պաշտպանության նախարարության ենթակա կապիտալ ծախսերը աճել են 86 միլիարդ դրամով՝ հասնելով 419 միլիարդ դրամի կամ ավելի քան 1 միլիարդ դոլարի։

Նրա խոսքով՝ տնտեսական բլոկի կապիտալ ծախսերը (առանց Պաշտպանության նախարարության տվյալների և միջազգային գործընկերների կողմից ֆինանսավորվող ծախսերի) աճել են 81,7%-ով կամ 70 միլիարդ դրամով: «Դրա վրա ամենաէական ազդեցությունն ունեցել են դպրոցների շինարարական աշխատանքները», – ընդգծել է ֆինանսների նախարարության ղեկավարը:

Leave a Comment