Ֆինանսների նախարարը որպես վկա հարցաքննվել է – CIVILNET

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը որպես վկա հարցաքննվել է։ Այս մասին նախարարը հայտնեց հունվարի 21-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ «Երեկ չէ առաջին օրն եմ հարցաքննվել որպես վկա»,- ասաց նախարարը։ 2025-ի դեկտեմբերին Ժողովուրդ օրաթերթը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ՝ դատարանի պարտադրանքով։ 2024-ի դեկտեմբերի 4-ին մի խումբ փաստաբաններ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Նրանք հայտարարել են, որ ունեն հիմնավոր կասկածներ, որ Վահե Հովհաննիսյանը ներգրավված է կամ փողերի լվացման, կամ ապօրինի հարստացման մեջ։ Նրանք հակակոռուպցիոն դատարանից պահանջել էին քրեական վարույթ նախաձեռնել Հովհաննիսյանի դեմ։ Սկզբում քննիչը մերժել էր, սակայն Վերաքննիչ […]

Leave a Comment