Վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնողը մեկն է ու այդ մեկը պետությունն է՝ պետական ու տեղական մարմինները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, առավել նվազ ֆինանսական միջոցների վերադարձի համար ավելի շատ ռեսուրսներ են ծախսում՝ ծանրաբեռնելով Վերաքննիչ վարչական դատարանը։ Վարչական դատարանում պարտվելուց հետո, նրանք բողոքարկում են վերաքննիչ, իսկ բողոքարկման առարկան ընդամենը 25,000 դրամանոց տուգանքներն են, որոնցից ամեն մեկի բողոքարկումը պետությանն արժենում է մինչև 150,000 դրամ։ Որպեսզի պետությունը չծնարաբեռնի դատարանները, արդարադատության նախարարությունն առաջարկում է վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով՝ որպես ընդհանուր կանոն։ Բայց սա նաև նշանակում է, որ այդ մարմինները մարդկանց տուգանելիս պետք է ավելի հիմնավոր որոշումներ կայացնեն։ Նախագծի […]