Հռիփսիմե Հունանյանը հրաժարվել է ԱԺ-ում իր պաշտոնից ու ինքնաբացարկ հայտնել ՔՊ ցուցակ ընդգրկվելուց

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հրաժարվել է իր պաշտոնից ու ինքնաբացարկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակ ընդգրկվելուց, հայտնել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում։

Նա իր որոշումը պարզաբանել է նրանով, որ ԱԺ-ում հնչեցրած իր որոշ մտքեր քննադատության են արժանացել, որի համար ներողություն է խնդրել հանրությունից։

«Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից: Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար»,- պարզաբանել է նա:

Հունանյանի նկատմամբ քննարկումները սկսվել էին այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահի ընտրությունների ժամանակ նա իր բարձրագույն կրթություն չունենալու մասին հայտարարել էր, թե պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն՝ նման պաշտոն զբաղեցնելու համար։ Սեպտեմբերի 5-ին ՔՊ-ն նրան ընտրել էր այդ պաշտոնում։

Դեկտեմբերի 2-ին Հունանյանը իր ելույթում նշել էր, որ բարձր աշխատավարձ ստացողները պետք է հոգ տանեն ցածր աշխատավարձ ստացողների մասին։ Ավելի ուշ նա հարցազրույցներից մեկու նշել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքն է Բաքվին հանձնվել, չնայած ՀՀ վարչապետը ուղղաթիռ է ուղարկել նրանց տեղափոխելու համար։ Հունվարի 20-ին Հունանյանը հայտարարել էր, որ բոլորը չէ, որ պետք է ծառայեն, մեր պետությանը գլուխներ են պետք։ 

 

Leave a Comment