Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Մախաչկալայի Սովետսկի շրջանի դատարանը հեռակա կարգով Դաղստանից մարդու իրավունքների պաշտպան և լրագրող Սվետլանա Ամիրովային (Անոխինա) դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «ակնհայտորեն կեղծ տեղեկություն տարածելու» մեղադրանքով։ Սահմանված պատիժը տվյալ հոդվածով նախատեսված առավելագույնն է։ Դատավճռի մասին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող APUS նախագիծը։ Քրեական հետապնդման հիմք են հանդիսացել Անոխինայի՝ 2022-ի գարնանը Instagram-ում հրապարակված երկու գրառումները։ Գործի նյութերի համաձայն՝ այդ հրապարակումները վերաբերում էին Ուկրաինայում ռուսական զորքերի գործողություններին, այդ թվում՝ Բուչայի ջարդին, որի ընթացքում ռուս զինվորականները Կիևի մերձակայքում սպանել էին հարյուրավոր ուկրաինացի խաղաղ բնակիչների։ Անոխինայի դեմ գործը հարուցվել է գրառումների հրապարակումից մոտ մեկ […]