Թրամփ․ Ես պետք է որ Նոբելյան մրցանակ ստանայի ավարտին հասցված յուրաքանչյուր պատերազմի համար

Թրամփ․ Ես պետք է որ Նոբելյան մրցանակ ստանայի ավարտին   հասցված յուրաքանչյուր պատերազմի համար

21 հունվարի 2026 – 11:55 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանի յուրաքանչյուր հակամարտության համար, որը կարողացել է կարգավորել իր պաշտոնավարման ընթացքում։

«Ինձ պետք է Նոբելյան մրցանակ շնորհեն յուրաքանչյուր (ավարտված – խմբ.) պատերազմի համար», – ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև ասել է, որ ուզում է իր տեղն ունենալ պատմության մեջ «որպես մեծ նախագահ»:

«Ես ուզում եմ իմ հետքը թողնել որպես մեծ նախագահ: Իսկ մեծ նախագահը դա միանգամից մի քանի ուղղություն է»,-ասել է նա:

Leave a Comment