Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են անում (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաղաքացու ձայնը» ֆեյսբուքյան եթերում հայտնում է. «Արդեն քանի օր է՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 50-60 աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով։ Գործադուլավորների խոսքով՝ ստացած աշխատավարձը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծավալին։ Տեղեկությունների համաձայն, կոմբինատի ղեկավարությունը գործադուլավորներին առաջարկել է բանակցողների խումբ կազմել, հանդիպել և քննարկել առաջադրված պահանջները»:

Leave a Comment