Ադրբեջանն ընդունել է Խաղաղության խորհրդի անդամ դառնալու՝ ԱՄՆ նախագահի առաջարկը

Քաղաքականություն

21.01.2026 | 11:52

Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհուրդ» անվանումով միջազգային կազմակերպություն ստեղծելու որոշման մասին՝ Ադրբեջանին հրավիրելով դառնալ հիմնադիր անդամ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այս հրավերն ընդունելով՝ Ադրբեջանն ամերիկյան կողմին տեղեկացրել է Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու իր մտադրության մասին։ Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը կհաստատի Ադրբեջանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, համապատասխան միջոցառումները կիրականացվեն պահանջվող ընթացակարգերի շրջանակում։ Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվորեն նպաստել միջազգային համագործակցությանը, խաղաղությանը և կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ հրավերը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- նշել էր խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment