2026թ. հունվարի 21-ի դրությամբ հանրապետության լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 2025 թվականի նույն օրվա համեմատ 60-80սմ-ով ավելին է, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա նշել է, որ դա իր դրական ազդեցությունն է ունենալու ջրամբարների գարնային ջրալցվածության վրա: