Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Բացի այդ նաև ինքնաբացարկ է հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Որոշման հիմքում վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած Հունանյանի մտքերն են, որոնք քաղաքացիների կողմից քննադատության են արժանացել։ «Նախևառաջ ցանկանում եմ ներողություն խնդրել այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը։ Հանրային խոսքը քաղաքական գործունեության անբաժանելի մասն է, և երբեմն բանավոր ելույթների ընթացքում հնարավոր չէ խուսափել վրիպումներից։ Սխալվել կարող են բոլորը, սակայն սխալների հետ առերեսվելն ու դրանք ուղղելը պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած […]