ՏԿԵ նախարարի տեղակալը ԱԶԲ ներկայացուցչի հետ քննարկել է ջրհեղեղից վնասված ճանապարհահատվածների վերականգման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերի կարևորությունը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է մեկնարկած ծրագրերն ավարտին հասցնելու և նոր ծրագրերի նախագծման ու իրականացման հարցերում։

Հիրոակի Յամագուչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով ԱԶԲ-ի պատրաստակամությունը ենթակառուցվածքների զարգացման նոր տեսլականի ձևավորման և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Արտաշատ-Սիսիան հատվածի և Մ6 Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024թ․ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Leave a Comment