ՔՊ-ն նախ ընտրացուցակի առաջին 50 մարդկանց կընտրի, ապա նրանց տեղը որոշելու համար կքվեարկի․ ԶԼՄ

«Քաղացիական պայմանագիր» կուսակցության՝ փետրվարի 15-ին կայանալիք համագումարի ժամանակ կընտրվեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին 50 մարդիկ, սակայն նրնց տեղը կուսակցությունը կորոշի ավելի ուշ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ մի համաժողով էլ կլինի հավանաբար՝ մարտի կեսերին և պատվիրակները կքվեարկեն հիսուն թեկնածուի միջև ևկորոշի վարչապետի թեկնածուին ու ցուցակի համարները։

Թերթի պնդմամբ՝ 50-ի միջև ընտրության ժամանակ Փաշինյանը կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել և իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ Լրատվականի տեղեկություններով՝ նման օրինակներից է Լիլիթ Մակունցը, որին համաժողովը չի ընտրի, սակայն Փաշիինյանն ուզում է ԱԺ նախագահ դարձնել: 

Մամուլը գրել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը։

Leave a Comment