
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մանրամասներ չհայտնելով։
Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնում են, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային հրատապ հարցերի շուրջ։
Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Անդրադարձ է եղել նաև ԻՊ-ի դեմ պայքարին, ինչպես նաև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին։