Իզաբելլա Սարգսյան Հոդվածը հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։ Ստորև ներկայացված է հոդվածի կրճատ տարբերակը։ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածն ամրագրում է խղճի և կրոնի ազատության սկզբունքները, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը սահմանում է կրոնական համայնքների գործունեության և ինքնավարության իրավական շրջանակը: Միասին վերցրած՝ այս դրույթները արտացոլում են ժողովրդավարական համակարգերում հետապնդվող հիմնարար նպատակները՝ անհատի հավատքի ազատության պաշտպանությունը, կրոնական կազմակերպությունների անկախության ապահովումը և կրոնական հարցերում պետության չեզոքության պահպանումը: Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը տառացիորեն հետևում է այս սկզբունքներին: Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է՝ «եկեղեցին անջատված է պետությունից: Այս հիմնադրույթի համաձայն պետությունը`ա) իրավունք չունի քաղաքացուն […]