Շախմատի Հայաստանի առաջնությունում եռիշխանություն է վերջին տուրից առաջ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտին են մոտենում շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները։ Կայացել են նախավերջին տուրի պարտիաները։

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Տիգրան Հարությունյանը և Արսեն Դավթյանը:

Արթուր Դավթյան – Կարեն Գրիգորյան, Արամ Հակոբյան – Զավեն Անդրիասյան և Մանուէլ Պետրոսյան – Մամիկոն Ղարիբյան մրցախաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Վերջին խաղափուլից առաջ առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Արթուր Դավթյանը և Մանուէլ Պետրոսյանը, որոնք ունեն 5-ական միավոր: Արամ Հակոբյանը վաստակել է 4.5 միավոր:

Կանանց առաջնությունում նախավերջին տուրում հաղթել են Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Անգելինա Միրաքյանը։

Աննա Խաչատրյան – Մարիամ Ավետիսյան և Անահիտ Մկրտչյան – Լիլիթ Կասինյան պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր։ Անի Ավետիսյանը ունի 5.5 միավոր։

Վերջին խաղափուլը կկայանա հունվարի 21-ին։

Leave a Comment