Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության մեջ մեղավոր ճանաչված Տեցույա Յամագամին դատապարտվել է ցմահ ազատազրկման։
2022 թվականի հուլիսի 8-ին Յամագամին կրակել և սպանել է Աբեին, որը ելույթ էր ունենում Նարայում կայացած քաղաքական միջոցառման ժամանակ։
Յամագամին ընդունել է բոլոր մեղադրանքները և ներողություն խնդրել նախկին վարչապետի ընտանիքից։
