Երկաթուղային նոր վթար Իսպանիայում․ գնացքավարը զոհվել է, երեք տասնյակից ավելի վիրավոր կա


Բարսելոնայի մոտակայքում արվարձանային գնացքը դուրս է եկել ռելսերից և վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է գնացքավարը, վիրավորվել առնվազն 37 մարդ։


 


Տեղական իշխանությունների տվյալներով՝ գնացքը բախվել է հենապատին, որը փլուզվել է երկաթգծերի վրա։


 


Շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ 37 վիրավորից 5-ը ստացել են ծանր, 6-ը՝ միջին, իսկ 26-ը՝ թեթև ծանրության վնասվածքներ։ 

Դիտումների քանակ4

Leave a Comment