Ադրբեջանը միակ հուսալի, անվտանգ և բարեկամական ուղղությունն է, որը Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի հետ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված միջոցառման ժամանակ։
Պետության ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն զգալի ներդրումներ է կատարել իր տրանսպորտային ենթակառուցվածքներում. «Գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Սակայն բեռների ծավալները այնքան արագ են աճում, որ մենք որոշել ենք մեծացնել մեր առևտրային ծովային նավահանգստի հզորությունը։ Տրանսպորտային կապի զարգացումը, այդ թվում՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP), որը նաև կմիավորի Հայաստանը Կենտրոնական Ասիայի ավելի լայն տրանսպորտային ցանցին, կնպաստի խաղաղությանը: Հայաստանը այլևս փակուղում չի լինի, կսկսի օգտվել մաքսատուրքերից և կդառնա լայնածավալ միջազգային համագործակցության մաս»,-նշել է Ալիևը: