
Մոտ 600 000 բնակիչներ տարվա սկզբից լքել են Կիևը՝ քաղաքից ժամանակավորապես հեռանալու կոչից հետո՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական լայնածավալ հարվածների պատճառով, որոնք հանգեցրել են էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի անջատումների՝ մինչև -20°C ջերմաստիճանի պայմաններում։ Այս մասին The Times-ին տված հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին տանում է դեպի հումանիտար աղետի. «Ռուսները ցանկանում են հումանիտար աղետ ստեղծել մեր քաղաքում, որպեսզի մարդիկ ձմռանը սառչեն»: