«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ակտիվորեն աշխատելու են կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ ստանալու և 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում բարձր տեղ զբաղեցնելու համար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ-ականները պետք է 400-500 ձայն հավաքեն։
Ավելի վաղ ԶԼՄ-ն հայտնել էր, որ ուցակի վերջնական հաստատման համար ՔՊ-ն կիրառելու է ուղիղ հեռարձակման ձևաչափը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 19-ին լրագրողներին հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտավորապես 300 մարդու թեկնածություն: Նա մանրամասնել էր, որ ամբողջական ցուցակը ձևավորելու է համաժողովը:
