Թրամփ. ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զենք ունի, որի մասին մնացած աշխարհը չգիտի։

«Մենք ունենք զենքեր, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Հավանաբար, լավ կլիներ ոչ մեկին չպատմել այս մասին, բայց մենք ունենք զարմանալի զենքեր», – ասել է նա NewsNation-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լրագրողի պնդումը, որ Վենեսուելայում ռազմական գործողության ժամանակ օգտագործվել է ինչ-որ ձայնային զենք։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը չի բացահայտել վիճելի զենքի մանրամասները։

Leave a Comment