ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կինը՝ Ուշա Վենսը X-ում տեղադրած գրառման մեջ հայտնել է, որ իրենք տղա երեխայի են սպասում։
«Մենք շատ ուրախ ենք կիսվել հրաշալի նորությամբ։ Մեր ընտանիքը մեծանում է»,– գրել է նա։
Տիկին Վենսի X-ի էջում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «Ուշան և փոքրիկը լավ են զգում»։
Վենսերի ընտանիքն արդեն ունի երեք երեխա՝ Էվանը (2017), Վիվեկը (2020) և Միրաբելը (2021)։
Ուշա Վենսը (ծննդյան անունը՝ Չիլուկուրի) ծնվել և մեծացել է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքի մոտ գտնվող աշխատավորական արվարձանում՝ մեխանիկ-ինժեների և մոլեկուլային կենսաբանուհու ընտանիքում, ովքեր ԱՄՆ են տեղափոխվել Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգից։
Նա Ջեյ Դի Վենսի հետ ծանոթացել է 2010 թվականին՝ Յեյլի իրավունքի դպրոցի ուսանողուհի լինելիս։ Նրանք միասին մասնակցել են «սպիտակ Ամերիկայի սոցիալական անկման» թեմայով քննարկումների խմբին։
