Եւս մեկ երկաթուղային վթար Իսպանիայում

Եւս մեկ երկաթուղային վթար Իսպանիայում

Բարսելոնայից ոչ հեռու խոշոր երկաթուղային վթար է եղել։ Արվարձանային գնացքը դուրս է եկել գծից և բախվել ճանապարհի եզրին գտնվող պաշտպանական պատին։

Վթարի հետևանքով զոհվել է գնացքի վարորդը, իսկ առնվազն 14 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ժելիդա և Սան Սադուրնի քաղաքների միջև ընկած հատվածում՝ Բարսելոնայից մոտ 35 կիլոմետր դեպի արևմուտք։ Բախման արդյունքում պաշտպանական պատը փլուզվել է և ընկել երկաթուղային գծերի վրա։

Տեղական հրշեջ ծառայության տեղեկություններով՝ գնացքի ներսում մնացած մեկ ուղևոր հաջողվել է դուրս բերել և փրկել։

Այս վթարը տեղի է ունեցել ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Իսպանիայի Անդալուսիայի Ադամուս բնակավայրում բախվել էին երկու արագընթաց գնացք։ Այդ ողբերգությունը համարվում է Իսպանիայում վերջին տասնամյակների ամենախոշոր երկաթուղային աղետը, որի հետևանքով զոհվել էր առնվազն 42 մարդ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment