Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ

WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

Խնդրում ենք լինել առավել զգոն․

  • չպատասխանել նման հաղորդագրություններին,
  • չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),
  • չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,

անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

Կից լուսանկարով ներկայացնում ենք ՇՄ նախարարի անունով բացված կեղծ օգտահաշիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment