Ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը

Ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման, ինչպես նաև Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը, որոնք մշակվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այդ մասին  տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Նախագծերի ներկայացմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։ Ասիական զարգացման բանկից հանդիպմանը ներկա են եղել տրանսպորտի տնօրեն Չեն Չենը (Chen Chen), տրանսպորտի ոլորտի գործերի պատասխանատու Հիրոակի Յամագուչին (Hiroaki Yamaguchi), բանկի տրանսպորտի գլխավոր վերահսկող մասնագետ Նիկոլաս դը Կաստելին (Nicolas Dei Castelli) և այլք։

Հանդիպման մեկնարկին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Ասիական զարգացման բանկին երկարամյա կառուցողական համագործակցության և Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աջակցության համար։ Իր հերթին Չեն Չենն անդրադարձել է ԱԶԲ-Հայաստան համագործակցության պատմությանը և վերահաստատել բանկի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել երկրի ենթակառուցվածքների արդիականացման գործընթացներին։

Leave a Comment