
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոնալդ Թրամփն ու … Օստապ Բենդերը:
Գրենլանդիան Դանիայի անբաժանելի մասն է:
Իսկ գիտե՞ք, որ բացի Դոնալդ Թրամփից, Դանիայի նկատմամբ տարածքային պահանջ ուներ նաև … Օստապ Բենդերը:
Եկեք հիշենք Իլֆ և Պետրովի «Ոսկե հորթը» հանճարեղ ստեղծագործությունը:
Ուրեմն, երբ Բենդերը միլիոնատեր դարձավ, նրա մոտ մի գաղափար ծագեց:
«Ես կհայտարարեմ սրբազան պատերազմ՝ ջիհադ։ Օրինակ՝ Դանիային։ Ինչո՞ւ դանիացիները տանջեցին իրենց արքայազն Համլետին: Ներկայիս քաղաքական իրավիճակում, նույնիսկ Ազգերի լիգան կբավարարվի պատերազմի նման պատրվակով: Աստված վկա, անգլիացիներից մեկ միլիոնի չափ հրացաններ կգնեմ, նրանք սիրում են հրազեն վաճառել ցեղերին, և մարշ դեպի Դանիա։ Գերմանիան կթողնի անցնել՝ ռեպարացիաների հաշվին։ Պատկերացնո՞ւմ եք ցեղերի ներխուժումը Կոպենհագեն։ Առաջին շարքերում ես՝ սպիտակ ուղտի վրա»,- երազում էր Օստապ Բենդերը:
Փաստորեն, Օստապ Բենդերի երազանքները կատարվում են մեկ դար անց … Դոնալդ Թրամփի ձեռամբ»: