Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային. նախագիծն ընդունվեց



Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։



Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։ Հեղինակները Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանն են։ 


«Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային»,- գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment