«TRIPP-ի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը»․ Վահե Դավթյան


Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «TRIPP-ի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։

 

Երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ-Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի նախագիծը` կոչված ապահովելու

 

ա) էլեկտրաէներգիայի մատակարարում ադրբեջանական էքսկլավ ու

բ) էլեկտրաէներգիայի սվոփ֊մատակարարում Թուրքիայով Եվրոպա։

 

ԵՄ-ն դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգթոնի ազդեցության հերթական գործիք։

 

Հատկանշական է, որ 2025թ. նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում քննարկել են «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը։

 

Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն ադրբեջանականին։

 

Այստեղից էլ՝ ԱԷԿ֊ի մշուշոտ ապագան ու ՀԷՑ֊ի «ոդիսականը»։

 

Առանձին խնդրր է նույն երթուղով գազատարի կառուցումը։ Հեռահար նպատակը «Անդրկասպյան գազամուղի» կառուցումն է, որով կապահովվի Կենտրոնական Ասիայից, մասնավորապես Թուրքմենստանից Եվրոպա գազի արտահանումը։

 

Սակայն դա երկարաժամկետ ու չափազանց բարդ նպատակադրում է` հաշվի առնելով նույն Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը։

 

Իսկ կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ով կառուցվող գազատարը կմիանա Հայաստանի գազատրանսպորտային համակարգին, ինչի արդյունքում էապես կնվազի գազի ներկրումը Ռուսաստանից ու կդրվի «Գազպրոմ Արմենիայի» պետականացման, այնուհետև արևմտյան որևէ ընկերությանը փոխանցելու հարցը։

Սցենարը նոր չէ»։

Leave a Comment