Հանձնարարվել է էներգետիկ համակարգի ընկերություններին համագործակցել Firebirds AI ընկերության հետ․ ՀՀ ՏԿԵՆ

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ Firebirds AI ընկերության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում համապատասխան հզորության էլեկտրաէներգիայի տրամադրման առաջարկի վերաբերյալ, հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Քննարկմանը մասնակցել են՝ ՀԾԿՀ, «ԲԷՑ» ՓԲԸ, «ԷԷՀՕ» ՓԲԸ, ՀՀ ՏԿԵ նախարարության, ինչպես նաև Firebirds ընկերության ներկայացուցիչները։

Ն․Ապիտոնյանը, ընդգծելով նախագծի իրականացման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Firebirds AI ընկերությանը էներգետիկայի բնագավառին առնչվող հարցերում և հանձնարարել էներգետիկ համակարգի ընկերություններին համագործակցել Firebirds AI ընկերության հետ՝ դիտարկելով Ընկերության առաջարկներին դրական արձագանքելու հնարավորությունները։

Leave a Comment