
Եվրոպական խորհրդարանը քվեարկել է Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը սառեցնելու օգտին:
Ինչպես լրագրողներին հայտնել է Սոցիալ-դեմոկրատական խորհրդարանական խմբի նախագահ Իրաչե Գարսիա Պերեսը, հիմնական քաղաքական կուսակցությունները ներկայացնող անդամների մեծամասնությունը համաձայնել է դրան։ Պատգամավորները որոշել են կասեցնել համաձայնագրի քննարկումը։ Առանց այս գործընթացն ավարտելու՝ վավերացումը անհնար է։
BFMTV-ն այս որոշումն անվանել է Եվրոմիության առաջին կոնկրետ քայլը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների՝ մաքսատուրքեր սահմանել մի քանի եվրոպական երկրների նկատմամբ, որոնք չեն աջակցում Գրենլանդիայի միացմանը Միացյալ Նահանգներին։ Առևտրային համաձայնագիրը, ի թիվս այլնի, նախատեսում է 15% ԱՄՆ մաքսատուրք ԵՄ ապրանքների վրա և ԵՄ մաքսատուրքերի վերացում որոշակի ամերիկյան ապրանքների վրա»։