ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ամրապնդման գործում իր աննախադեպ դերի մասին։
«Ոչ մի մարդ կամ նախագահ ՆԱՏՕ-ի համար ավելին չի արել, քան նախագահ Թրամփը։ Եթե ես չգայի, ՆԱՏՕ-ն այսօր գոյություն չէր ունենա։ Եվ այն կլիներ պատմության աղբանոցում։ Տխուր է, բայց դա է ճշմարտությունը», – գրել է նա Truth Social-ում։
