ՀՀ կառավարությունը քննարկում է Firebirds AI-ի նորարարական նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների հարցը


Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ  Նարեկ Ապիտոնյանը  ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ Firebirds AI ընկերության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում համապատասխան հզորության էլեկտրաէներգիայի տրամադրման  առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։


 


Քննարկմանը մասնակցել են՝ ՀԾԿՀ, «ԲԷՑ» ՓԲԸ, «ԷԷՀՕ» ՓԲԸ, ՀՀ ՏԿԵ նախարարության,ինչպես նաև Firebirds ընկերության ներկայացուցիչները։


 


Ն․Ապիտոնյանը, ընդգծելով նախագծի իրականացման կարևորությունը,


պատրաստակամություն է հայտնել աջակցել Firebirds AI ընկերությանը էներգետիկայի բնագավառին առնչվող հարցերում և հանձնարարել էներգետիկ համակարգի ընկերություններին համագործակցել Firebirds AI ընկերության հետ՝ դիտարկելով Ընկերության առաջարկներին դրական արձագանքելու հնարավորությունները։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment