Խճողված օր

Խճողված օր

20.01.2026 | 21:59

Հավատա, որ Ես քեզ հետ եմ և Իմ հսկողության տակ եմ պահում ամեն ինչ:

Երբ Իմ խոսքը ասվել է, նշանակում է դրա դեմ անզո՛ր է ամեն ինչ:

Հանգի՛ստ եղիր:

Բնավ մի’ վախենա:

Դեռևս շատ սովորելու բաներ ունես: Սովորի՛ր շարունակ, մինչև որ կարողանաս անգամ ամենամռայլ օրը երգո՛վ դիմավորել:

«Երգեցե՛ք երգ Տեառն»:

Ձախորդ օրվա մեջ Ինձ ուղղված ձեր գոհության երգը` ձեր լավագույն ընկերակիցն է:

Միայն թե, թող սերը լինի` այդ եղանակի մեջ հնչող ամենաբա՛րձր ձայնանիշը:

Միշտ զվա՛րթ եղիր:

Հրճվանքը թող քե՛զ հետ լինի:

ՈՒրախացի՛ր Ինձնով, մնա՛ Ինձ հետ:

Բնավ մի’ վախեցիր:

«Ներքևում Հավիտենակա՛ն զենքեր կան»:

Դրանից ցած չե՛ս կարող իջնել:

Հանգստացիր դրանց մեջ, ինչպես հոգնած մանուկն է ննջում խաղաղված:

Մեկնաբանություններ

Leave a Comment