Մեկ միլիարդ դրա՞մ պետք է հանենք Հայաստանի բյուջեից. հենց այդքան արժե Խաղաղության խորհրդի մշտական անդամ դառնալը: Նիկոլ Փաշինյանի թիմակիցների խոսքով՝ այդ հարցը դեռ պետք է քննարկվի: Հայտնի է, որ Թրամփն է Փաշինյանին հրավիրել նորաստեղծ խորհուրդ՝ դառնալու հիմնադիր անդամ, այդ առաջարկը Հայաստանի ղեկավարն ընդունել է:
Ինչու՞ են խաղաղության դափնիները դարձել Փաշինյանի ուղեկիցը, եթե անգամ ստորագրված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, եթե անգամ արտաքին հետախուզության ծառայության զեկույցն է արձանագրում, որ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին Բաքվի խոսույթը առաջացնում է անվտանգային ռիսկեր: