Քաղաքական կամք և խիզախություն ենք դրսևորել հանուն խաղաղության. նման իրավիճակ չի եղել 30 տարի. Խաչատուրյան

«Մենք քաղաքական կամք և խիզախություն ենք դրսևորել հանուն խաղաղության»:

Այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Վահագն Խաչատուրյանը՝ շարունակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը: 

«Մենք ապրում ենք մի իրավիճակում, որը չենք տեսել ավելի քան 30 տարի։ Երկու տարի կամ նույնիսկ մեկ տարի առաջ անհավատալի էր մտածել, որ մենք կարող ենք հասնել այս իրավիճակին:

Հիմա Ադրբեջանից բեռները Վրաստանի տարածքով գնում են Հայաստան, և ես վստահ եմ, որ մի օր մենք կկարողանանք դրանք տեղափոխել անմիջապես մեր տարածքով։ Դա թույլ կտա ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև և հաղթահարել 90-ականների խնդիրները։

Ամենակարևորը՝ մենք առաջ ենք նայում։ Եթե կենտրոնանանք անցյալի վրա և փնտրենք տեղի ունեցածի պատճառները, մենք բաց կթողնենք հնարավորությունները: Մենք գնահատում և գիտակցում ենք դա: Ինչպես նշել է նախագահ Ալիևը, մենք պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ, և կարող եմ հավաստիացնել, որ մեզ համար դա նույնպես անսովոր և նոր իրականություն է»,-ասել է ՀՀ նախագահը։ 

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն արդեն իսկ ցույց են տվել խաղաղության հասնելու քաղաքական կամք և համարձակություն:

Leave a Comment