Aurora News | Հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք․ Ալիև

Մենք հայկական կողմից ստացել ենք Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում ապահովելու խնդրանք։ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Դավոսում։

«Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», – ընդգծել է նա։

Ալիևը նաև նշել է, որ այսօր ադրբեջանա-հայ և թուրք-հայ մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։։

«Եթե մենք չկարողանանք հասնել այն ամենին, ինչ ուզում ենք տարածաշրջանում, ապա չենք կարող ձգտել որևէ գլոբալ իրադարձության։ Այսօր ադրբեջանա-հայ և թուրք-հայ մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։ Այս գործընթացները, անկասկած, կհանգեցնեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը», – ասել է Ալիևը։

Leave a Comment