Տեսնենք՝ որ մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի Կաթողիկոսի որոշումը․ փաստաբան

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ՝ Գուսան տիրադավն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդությունից, և նրա փոխարեն թեմակալ առաջնորդ է նշանակվել Պարթև Սրբազանը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դե հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի այս որոշումը` Ժնևի՞ թե Ցյուրիխի։

Հ.Գ. Պատկերացնում եմ շվեյցարացի դատավորի դեմքը, որի սեղանին կդրվի նման հայց։ Երևի արագի մեջ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն կնշանակի»,-գրել է նա։

Leave a Comment