Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում վերջին շրջանում ակտիվորեն տարածվում են կենսաթոշակների շոշափելի բարձրացման մասին հրապարակումներ: Տարբեր էջեր տարածում են սենսացիոն վերնագրերով գրառումներ՝ հայտնելով «երկար սպասված լավ լուր» և անգամ՝ «նախարարի հուզիչ հայտարարություններ»։ Այս հրապարակումներն ուղեկցվում են պաշտոնյաների՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարներով, որոնք նպատակ ունեն տեղեկությանը պաշտոնական տեսք հաղորդել։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է տարածվող գրառումները և պարզել, որ կենսաթոշակների բարձրացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Կազմակերպված թիրախային ապատեղեկատվություն. ի՞նչ են ասում թվերը Իրականացված ուսումնասիրության արդյունքում միայն Ֆեյսբուքում հայտնաբերվել է շուրջ 80 փոխկապակցված էջերում հրապարակված ավելի քան 300 նմանատիպ գրառում։ Այս հրապարակումները […]