Հայաստանը և Մեծ Բրիտանիան խորացնում են ռազմավարական գործընկերությունը • Tribune.am

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնին:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական երկխոսության դինամիկ խորացումը, քննարկվել է ընթացիկ օրակարգը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուրջ:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:

Leave a Comment