Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

20 հունվարի 2026 – 18:57 AMT

PanARMENIAN.Net – Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձի նկատմամբ: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:

«Այդ անձինք մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։

Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ»,- հայտնել են կոմիտեից:

Leave a Comment