Ֆլորենտինո Պերեսը դեմ է արտահայտվել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի Ռեալ տեղափոխությանը

Մադրիդի «Ռեալը», որը կադրային խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, վերջին շրջանում ակտիվորեն կապվում էր սաուդական «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հնարավոր ձեռքբերման հետ։

Ինչպես հաղորդում է The Touchline-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ինքն է ցանկություն հայտնել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «արքայական» ակումբի հետ։ Սակայն մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն չի տվել այս գործարքին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Նևեշը «Ալ-Հիլալի» գույները պաշտպանում է 2023 թվականի ամառվանից։ Մինչ այդ եվրոպական ասպարեզում կիսապաշտպանը հանդես է եկել «Պորտուում» և «Վուլվերհեմփթոնում»։

Transfermarkt-ի տվյալներով՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

–00—ՅՄ

Leave a Comment