Ի դեպ, Հայաստանի հպարտ քաղաքացիների կյանքը կրկին թանկացել է։
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ թռչնամիսը թանկացել է 4.3%-ով, տավարի միսը՝ 11.7%, խոզի միսը՝ 12.7%, գառան միսը՝ 14.1%, հացը՝ 3.6%, մակարոնեղենը՝ 7.9%, հնդկաձավարը՝ 9.4%, ոլոռը՝ 10.4%, Իշխան ձուկը՝ 18.3%, կարագը՝ 7,2 %, ձեթը՝ 8.2%, կաթնամթերքը մինչև 5 տոկոսով։
Ծխախոտն ու խմիչքը թանկացել են համապատասխանաբար 7 և 5 տոկոսով։
Թանկացել է անգամ հեղուկ գազը՝ 160 դրամից հասնելով 280 դրամի։
Մանրամասն՝ տեսանյութում։