Խաչատուրյանը Դավոսում տարածաշրջանային հարցեր է քննարկել Ֆինլանդիայի նախագահի հետ

Խաչատուրյանը Դավոսում տարածաշրջանային հարցեր է քննարկել Ֆինլանդիայի նախագահի հետ

20 հունվարի 2026 – 18:19 AMT

PanARMENIAN.Net – Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Վահագն Խաչատուրյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը իր գնահատանքն է հայտնել ֆինլանդացի գործընկերոջը՝ տարիներ շարունակ Հայաստանի և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի հանդեպ ցուցաբերված հետևողական աջակցության համար։

Երկու ղեկավարներն ընդգծել են կայունության, խաղաղության և համատեղ գործունեության խթանմանն ուղղված մոտեցումների կարևորությունը։

Հանդիպման օրակարգում տեղ է գտել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև TRIPP նախագիծը։ Կողմերը նշել են, որ այս ծրագրերը՝ ուղղված հաղորդակցությունների զարգացմանը, խթանում են փոխկապակցվածությունը և ծառայում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային համայնքի շահերին։

Նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել երկկողմ կապերի խորացմանը, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում համագործակցության զարգացմանը։

Այս համատեքստում ընդգծվել է Ֆինլանդիայի հետ փոխգործակցության կարևորությունը նաև Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) ձևաչափում, որը դիտարկվել է որպես արդյունավետ հարթակ՝ քաղաքական երկխոսության և ոլորտային գործակցությունների ընդլայնման համար։

Վահագն Խաչատուրյանն առանձնացրել է Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում՝ հատկապես հանրակրթության համակարգում՝ կարևորելով այդ փորձից օգտվելու և այն Հայաստանում կիրառելու հնարավորությունները։

Հանդիպման ավարտին նշվել է, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին ու արժեքներին՝ շարունակելով բարեփոխումների ուղին ու նպատակաուղղված ջանքերը այդ ուղղությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment