https://arm.sputniknews.ru/20260120/aprili-15-ic-hetvo-qaghaqacinery-hin-tghtadramnery-karvogh-en-anvtshar-pvokhanakel-nvoreri-het-kb-97939130.html
Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել նորերի հետ․ ԿԲ
Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել նորերի հետ․ ԿԲ
Sputnik Արմենիա
Մինչև 2026 թ–ի ապրիլի 15-ը «հին» թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T17:28+0400
2026-01-20T17:28+0400
2026-01-20T17:43+0400
թղթադրամ
դրամ
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/545/05/5450535_0:0:1501:844_1920x0_80_0_0_f3e9b5b2e03d74ba434e7933cf01aafa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիները ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։2025 թվականի ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն հետևյալ թղթադրամները.• 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով),• 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով),• 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով),• 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով),• 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով),Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/545/05/5450535_0:0:1333:1000_1920x0_80_0_0_9fd4e11e0a71efa869590a2eed378f80.jpg.webp
թղթադրամ, դրամ, կենտրոնական բանկ (կբ)
թղթադրամ, դրամ, կենտրոնական բանկ (կբ)
Մինչև 2026 թ–ի ապրիլի 15-ը «հին» թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց։
2025 թվականի ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։
Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն հետևյալ թղթադրամները.
• 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով),
• 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով),
• 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով),
• 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով),
• 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով),
Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց: