Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի «աշխատել» Եվրամիության կողմից տրամադրված 15 միլիոն եվրոյի փոխառության յուրաքանչյուր ցենտի համար։
Այս մասին Լավրովն ասել է 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում։
«Վերջերս Հայաստանին տրամադրվել է 15 միլիոն եվրոյի փոխառություն, և ես կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին աշխատել այս 15 միլիոն գումարի յուրաքանչյուր ցենտի համար», – ասել է Լավրովը: